Հեշտոցի Առատ Արտադրություն, Երբեմն՝ Տհաճ Հոտով. Ի՞նչ Կարող Է Դա Լինել, և Ի՞նչ Անել

Ինձ մոտ առկա է առատ արտադրություն, երբեմն՝ տհաճ հոտով, և ես ինձ շատ անհարմար եմ զգում, ստիպված եմ միշտ օգտագործել ամենօրյա տակդիրներ: Միևնույն ժամանակ, իմ դաշտանը անկանոն է, երբեմն չեմ տեսնում ամիսների ընթացքում: Դիմել եմ տարբեր գինեկոլոգների: Մեկն ասաց, որ դա լիովին նորմալ է, քանի որ ես դեռ չեմ ապրում սեռական կյանքով, իսկ մյուսն ասաց, որ դա տրիխոմոնադների պատճառով է եղել: Սակայն արտադրությունից բացի որևէ այլ ախտանշաններ չկան: Ի՞նչ կարող է դա լինել, և ի՞նչ անել: Հեշտոցային արտադրություններ լինում են բոլոր կանանց մոտ, սակայն դրանց բնույթը, առատությունը և կազմը անհատական են: Արտադրության բնույթի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ, այդ թվում և սնունդը: Շատ քաղցր, աղ պարունակող, ապխտած և պահածոյացված սննդամթերքի օգտագործումը կարող է հանգեցնել հեշտոցի միկրոֆլորայի խանգարման: Նորմալ ֆլորայի վերականգնման համար պետք է ուշադրություն դարձնել սննդին:Անսովոր արտադրության մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ հիգիենայի կանոնների խախտումը: Անհրաժեշտ է լվացվել օրական առնվազն 1 անգամ, փոխել բամբակյա ներքնազգեստը: Փորձեք օգտագործել այլ ֆիրմայի ամենօրյա տակդիրներ, փոխել օճառը: Արտադրությունները կարող են առաջանալ նաև բաց լողավազանում լողալու պատճառով:Եթեարտադրություններըզուգակցվումենքորովևայրոցով, անհրաժեշտէանմիջապեսդիմելբժշկի: Քսուքվերցնելուցևվերջինիսպատասխանըստանալուցհետոբժիշկըկախտորոշիհիվանդությունըևհամապատասխանբուժումկնշանակի:Ինչ վերաբերում է դաշտանին, ապա անհրաժեշտ է հասկանալ, թե որքան վաղուց է սկսվել այս խնդիրը: Որոշ աղջիկների մոտ դաշտանային ցիկլը կարգավորվում է  1,5-2 տարվա ընթացքում: Եթե ​​անցել է ավելի շատ ժամանակ, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի: Նա խորհուրդ կտա որոշ ժամանակ ընդունել համապատասխան դեղահաբեր դաշտանային ցիկլի կարգավորման նպատակով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *