Մեր զորակցությունն՝ եղբայրական Լիբանանին. Դուք մենակ չեք

Անկեղծ ցավակցություն ենք հայտնում օգոստոսի 3-ին Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Բարեկամ Լիբանանի Ժողովրդի հետ միասին սգում ենք հարյուրավոր մարդկանց ողբերգական մահը։

Փոխանցում ենք մեր ցավակցությունները, մխիթարանքի և սրտակցության խոսքերը սգակիր ընտանիքներին։ Վշտակցելով Լիբանանի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Այսօր, օգոստոսի 4-ին Հայաստանում Լիբանանի դեսպանատան դիմաց տեղի կունենա սգո մոմավառություն եւ հարգանքի տուրք կմատուցվի պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին:

Դեսպանատան հասցեն՝ Ձորագյուղ փող., 13/14 0010 Երևան Հայաստան (+374 10) 501302, (+374 10) 501303, (+374 10) 501304

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *