Հայաստանի բնակիչներն ուզում են, որ Խաչիկ Ասրյանի պահանջը կատարվի. պետք է երկու ամսվա կոմունալ վճարումները չեղարկել

Նիկոլ Փաշինյանը իր երկարատև ու ձանձրալի լայվի ընթացքում խոսեց ամեն ինչից, բայց ո՛չ կարևորից, բայց ո՛չ այն ամենից, ինչը հետաքրքրում է օրվա հացով ապրող ժողովրդին: Նիկոլի ցինիզմը. «Մի տնից չենք, մի հալի ենք», իբր ժողովրդի հետ հո չի տառապում, հո չի տառապում…է բա մեկը չլինի հարցնի, այ պարոն վարչապետ, էս խեղճ ժողովուրդը, որ չի աշխատում, որտեղից օրինակ կոմունալ վճարում անի: Չմոռանանք, որ վարչապետը շեշտեց կոմունալ վճարումների ուշացման դեպքում անջատումներ չեն լինի:

Նա նաև նշեց, որ մատակարարող ընկերությունների հետ կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վարչապետը զգուշացրեց նաև, որ բոլոր նրանք, ովքեր այս օրերին աշխատավարձ ու նպաստ են ստանում և որոնց համար եկամուտների փոփոխություն չի եղել, առիթից չօգտվեն և իզուր պարտքեր չկուտակեն: Այնպես, որ Պողոսներ ջան, Նիկոլը հայտնեց, որ հույսներդ ձեր վրա դրեք:

Ինչևէ, մարդիկ ամեն ինչ անում են ու փորձում են համոզել տարբեր միջոցներով, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը ճիշտ է: Հիշեցնենք, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության տերը բացառապես Հայաստանի Հանրապետության Կառավարությունն է, հետևաբար, ստեղծված իրավիճում, Հայաստանի Կառավարությունը պարտավոր է իր վրա վերցնել Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի՝ սույն թվականի մարտ, ապրիլ ամիսների կոմունալ (գազ, լույս, ջուր) վճարումները:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջո՛ւմ է Հայաստանի Կառավարությունից՝ Հայաստանի բոլոր ընտանիքների երկու ամսվա կոմունալ վճարումները չեղարկել (Հայաստանի բոլոր ընտանիքների երկու ամսվա կոմունալ վճարումները պետք է կատարի Հայաստանի Կառավարությունը) և տարբերակներ չփնտրել կոմունալ վճարների մարման՝ «Հայոց Արծիվների» պահանջած ձևը փոխելու համար: Հայաստանի ոչ մի ընտանիք, ոչ մի քաղաքացի ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ չպետք է վճարի սեփական տան կոմունալները (գազ, լույս, ջուր)՝ 2020 թվականի մարտ, ապրիլ ամիսների համար՝ Կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրության պատճառով: Այս պահանջը փաստարկված է ու իրավացի, իսկ թե ինչու է իշխանությունը մարդկանց ականջին լապշաներ կախում, դա ոչ ոք չի հասկանում:

Աննպատակ լայվով ու լայքով մարդիկ ո՛չ կշտանում են, ո՛չ գումար աշխատում: Ուստի՝ ժամանակն է գործ անելու, Էդ ի՞նչ է, ձեր կարծիքով դուք երեխա, քույր, եղբայր, ծնող ունե՞ք, իսկ մենք չունե՞նք, թե՞ ձեր ընտանիքն է մեր ընտանիքներից լավը, թե՞ ձեր երեխաներն են ավելի լավը, քան թե մերը: Ո՞ր մեկը ասեմ, պրն. վարչապե տ: Լսե՛ք խելացի մարդկանց խորհուրդ-պահանջը ու ազատեք մարդկանց կոմունալների ծանր բեռից: ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


During his long and boring life, Nikol Pashinyan spoke about everything, but not about anything, but not about everything that interests the people living on a living. Nicole’s cynicism. “We are not from one house, we are one,” as if he does not suffer with the people, yes, he does not suffer … let no one ask, Mr. Prime Minister, these poor people who do not work, from where, for example, they pay utilities.


Let’s not forget that the Prime Minister stressed that there will be no disconnections in case of delay in utility payments. He also noted that an agreement has been reached with the supply companies through the government and the Public Services Regulatory Commission. The Prime Minister also warned that all those who receive salaries and benefits these days, for whom there has been no change in income, will not use the opportunity and will not accumulate debts in vain. So dear Paul, Nicole told you to put your hopes on yourself.


After all, people do everything and try to persuade by various means that “Armenian Eagles. United Armenia party leader Khachik Asryan is right. It should be reminded that the owner of the state of emergency declared in Armenia is exclusively the Government of the Republic of Armenia.
“Armenian Eagles. The United Armenia Party demands that the Government of Armenia cancel the two-month utility bills of all Armenian families (the two-month utility bills of all Armenian families must be paid by the Armenian government) and not look for options to repay the utility bills required by the Armenian Eagles. No Armenian family, no citizen, should ever pay for their own utilities (gas, electricity, water) for March-April 2020 due to the state of emergency declared by the Government.


This demand is justified and legitimate, and no one understands why the government hangs noodles on people’s ears. People with aimless likes and dislikes are neither satisfied nor make money. So, it’s time to work. What do you think, do you think you have a child, a sister, a brother, a parent, and we don’t have one? Is your family better than our families, or are your children better? than ours. Which one should I say, Mr

. Prime Minister Listen to the advice of smart people and free people from the heavy burden of utilities.
WOMAN MAMUL

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *